Թալիշը շուտով նոր դպրոց ու մանկապարտեզ կունենա

Արցախի Հանրապետության Թալիշ համայնքում շինարարական աշխատանքներն ընթանում են գյուղապետարանի և հանդիսությունների շենքերի շրջանում, իսկ մոտ օրերս կսկսվեն դպրոցի և մակնապարտեզի շինարարության աշխատանքները: Այս մասին Թալիշում ճեպազրույցի ժամանակ ասաց համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: «Հին դպրոցը չի վերանորոգվում զուտ այն պատճառով, որ դիրքերից ուղիղ նշանառության տակ է գտնվում: Նոր դպրոցը կկառուցվի գյուղապետարանի և հանդիսությունների շենքի մեջտեղում: Վրանային ավաններում և իրենց տներում արդեն որոշ ապրողներ կան` տղամարդիկ են: Նրանք հետևում են գյուղի վերականգնման աշխատանքներին: Իսկ ընտանիքները ժամանակավոր ապրում են համայնքի տարածքից դուրս, հիմնականում՝ Ալաշանում»,-ասաց գյուղապետը:

Վերջինը նաև տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմից հետո վնասները հաշվարկվել և Կառավարությունն արդեն առաջին մասը փոխհատուցել է: «Բնակիչների մեքենաները, որոնք վնասվել էին թշնամու կրակոցներից, արդեն փոխհատուցվել են, իսկ երկրորդ փուլով կփոխհատուցվի անասնագլխաքանակը»,-ասաց Վ. Պետրոսյանը:

«Թալիշի բնակաչության համար կրակոցները վաղուց  սովորական երևույթ են դարձել: Այժմ նոր մոտեցումներով ենք փորձում դիմադրել այդ կրակոցներին և ապահովել անվտանգությունը»,- ասաց Պետրոսյանը՝ վտահեցնելով, որ ժամանակավորապես Հայաստանում տեղափոխված թալիշցիները հայրենի գյուղ վերադառնալու մեծ ցանկություն ունեն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում