Արցախի Պաշտպանության բանկի հրամանատարն անվտանգ և խաղաղ ծառայություն է մաղթում նորակոչիկներին

Արցախի Հանրապետության պաշպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր մաղթանքներն է ուղղել առաջիկա զորահավաքին զորակոչվող նորակոչիկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարը նշեց, որ զորակոչվողներին մաղթում է, որ եռանդով ներկայանան հավաքակետեր և իրենց ջանքերը ներդնեն հայրենիքի պաշտպանության վեհ գործում:

«Մենք ունենք նրանց կարիքը և ամեն ինչ անելու ենք, որ նրանց հետագա ծառայությունն անցնի անվտանգ, հարմարվելու փուլն անցնի ավելի սահուն. որոշակի պատրաստություն անցնելուց հետո ընդգրկվեն մարտական հերթապահության և մասնակցեն մեր անվտանգության ապահովման գործընթացին: Ցանկանում են նրանց զորակոչվելուց հետո անվտանգ ծառայություն և խաղաղություն, իսկ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն հաղթանակներ»,- ասաց ՊԲ հրամանատարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում