Թիլերսոնը հորդորել է Պարսից ծոցի երկրներին տարաձայնությունները լուծել բանակցությունների սեղանի շուրջ

Պարսից ծոցի երկրների միջեւ ծագած դիվանագիտական հակամարտությունը «Էական ազդեցություն չի ունենա տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի միասնության վրա»: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հունիսի 5-ին ելույթ ունենալով Սիդնեյում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ ամփոփվել Է ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները: 

«Որքան ես հասկանում եմ, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) անդամ երկրների միջեւ դժգոհությունն արդեն վաղուց էր աճում եւ այժմ հասել է այն մակարդակին, որ նրանք որոշել են գործել՝ այդպիսով լուծելու իրենց հակասությունները,– ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ պատասխանելով ՊԾԱՊՀԽ-ի մի շարք երկրների կողմից Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզումը մեկնաբանելու խնդրանքին:- Մենք հորդորում ենք բոլոր կողմերին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծել իրենց տարաձայնությունները:

Հունիսի 5-ին ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբիական Միացյալ Էմիրությունները եւ Եմենը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում