Միջազգային հանրությունն Ադրբեջանի նետած ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական ունի

Ադրբեջանի կողմից Թբիլիսիից վտարանդի և ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիի հափշտակումն ու տեղափոխումը Ադրբեջան բուռն արձագանք է առաջացրել ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Խնդիրը արդիական է նաև Հայաստանի և Արցախի քաղաքացիների և Ադրբեջանի սև ցուցակում հայտնված օտարերկրացիների հիմնարար ազատությունները և իրավունքները երաշխավորելու առումով։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության կոշտ արձագանքները ևս մեկ անգամ արդիականացրեցին Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման ցցուն և տեսանելի իրողությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծել է, որ այս դեպքի լիարժեք հետաքննությունը ոչ միայն Վրաստանի ներքին գործն է, այլև Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետված ևս մեկ ձեռնոցին համարժեք պատասխանելու հրամայական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում