Հրաձգություն՝ Օռլանդոյում, իշխանությունները հայտնում են «բազմաթիվ զոհերի» մասին

ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում (Ֆլորիդայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան «բազմաթիվ զոհեր»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Օրանջ-քաունթիի ոստիկանապետի գրասենյակը:

«Ոստիկանապետի գրասենյակի աշխատակիցներն աշխատում են պատահարի վայրում, իրադրությունը վերահսկվում է: Կան բազմաթիվ զոհեր: Շերիֆը լրացուցիչ տեղեկատվություն կհայտնի առաջին իսկ հնարավորության դեպքում»,- ասված է ոստիկանության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: CNN-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել արվարձանի արդյունաբերական գոտիներից մեկում: Հրաձգության վայրում փակվել են մի քանի փողոցներ, ոստիկանությունը հավաքվել է միջադեպի վայրի հարեւանությամբ գտնվող պահեստների մերձակա կայանատեղիում: Ոստիկանությունը խնդրում է տեղեկատվություն ստանալու համար իրեն չզանգահարել գրասենյակ եւ վստահել միայն այն տեղեկություններին, որոնք կհայտնվեն Twitter-ում գրասենյակի պաշտոնական Էջում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում