ԱՄՆ Պետդեպը քննադատել է Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցած 2 ձերբակալությունները

ԱՄՆ Պետդեպը քննադատել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի և «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի՝ Ադրբեջանում կատարված ձերբակալությունները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական bastainfo-ն:

«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում միջազգային և ԵԱՀԿ հանձնառությունները կատարել և դրանց համապատասխան մարդու հիմնարար իրավունքների խախտմամբ ձերբակալվածներին ազատ արձակել»,- ասվում է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպը նաև ուշադիր հետևում է Մուխտարլըի առևանգման գործի հանգամանքներին:

«Մենք միևնույն ժամանակ ուշադիր հետևում ենք Վրաստանում Մուխտարլըին առևանգելու դեպքի հանքամանքների քննությանը և կոչ ենք անում անցկացնել ժամանակին և թափանցիկ հետաքննություն»,- նշված հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում