Այգեգործության զարգացման ծրագիրն առաջիկա 10 տարիներին Արցախի տնտեսության զարգացման հիմնական հեռանկարն է լինելու

Գյուղատնտեսության ոլորտում Արցախում նախանշված են բազմաթիվ իրականանալի ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այն, ինչ արվում է այդ ոլորտում, դեռ քիչ է, որովհետեւ պահանջվում են մեծ ներդրումներ, հատկապես՝ ազատագրված տարածքներում:

«Չունենք այդ ռեսուրսը, բայց քայլ առ քայլ անում ենք հնարավորը: Ցավոք, այստեղ դրսից ներդրումները շատ սահմանափակ են: Փորձում ենք սկսել այգեգործության զարգացման ծրագրի նոր փուլը, որը հիմնական հեռանկարն է լինելու Արցախի տնտեսության զարգացման առաջիկա տասը տարիների համար: Այն տասնյակ հազար հեկտար այգի տնկելու հնարավորություն է տալիս:Մանավանդ, որ նուռը, որը շատ մեծ պահանջարկ ունի վերամշակման և սեղանի համար: Հիմնելով այգին` փորձելու ենք հետո սեփականության իրավունք տալ այն օգտագործողներին: Հիմնական նպատակներից է Արցախում ստեղծել ընկերություններ, որոնք պետք է հետագա վերամշակում կատարեն»,- ասաց վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում