Չինաստանի կրոնական հարցերով բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Չինաստանի կրոնական գործերով պետական վարչության տնօրեն Վան Ցզոանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Այցի շրջանակում նա հանդիպել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Պատրիարքը Վան Ցզոանին է ներկայացրել հայոց եկեղեցու հակիրճ պատմությունը, ապա պատասխանել հյուրերի հարցերին:

Ցզոանին ուղեկցել են Իսրայելի արտաքին գործերի նախարարության կրոնական գործերի վարչության պետ Շարոն Ռեգևը, ինչպես նաև պատվիրակության այլ անդամներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում