Թրամփը Թիլերսոնին հանձնարարել Է շարունակել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերականգնման աշխատանքը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ նախագահի շրջապատի անձանց ենթադրվող կապերի շուրջ ընթացիկ հետաքննությունը չպետք Է խափանի Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ջանքերը: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թիլերսոնին:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հունիսի 6-ին ժամանել Է Նոր Զելանդիա: Վելինգթոնում կազմակերպված մամուլի ասուլիսում Թիլերսոնին հարցրել են, թե նա անհանգստացած Է արդյոք Ռուսաստանի հետ կապերի շուրջ տարվող հետաքննությունից եւ Թրամփի վարչակազմի կայունության վրա դրա ազդեցությունից:

«Ես չեմ կարող մեկնաբանություններ տալ, որովհետեւ իրազեկված չեմ դրա մասին»,-ասել Է նա:

«Նախագահն ինձ պարզորոշ հասկանալ Է տվել՝ չպետք Է թույլ տալ, որ այն, ինչ տեղի Է ունենում քաղաքականության ոլորտում, խանգարի ինձ կատարելու իմ աշխատանքը, որն այդ առումով հանձնարարված Է: Նա շատ հստակ նշել Է, որ մենք պետք Է առաջընթացի հասնենք»,-հավելել Է Թիլերսոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում