Չեխիան հրաժարվեց փախստականների ընդունել Եվրամիության բաժնեմասով

Չեխիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր չէ այլեւս Հունաստանից եւ Իտալիայից ժամանող միգրանտների ընդունել Եվրամիության բաժնեմասերի համաձայն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Parlamentni listy հրատարակությունը:

Ինչպես պարզաբանել է հանրապետության նեքրին գործերի նախարար Միլան Խովանեցը, այս որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներով: ՆԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ի առաջարկած բաժնեմասերի համակարգը չի գործում: Պրահան փախստականների չի ընդունի առնվազն մինչեւ սեպտեմբեր, երբ կդադարեն գործել ներկայիս բաժնեմասերը, մտադիր է պնդել իրենը նույնիսկ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ: Բաժնեմասերի համաձայն՝ Չեխիան պետք է ընդուներ շուրջ 2600 մարդ: Այս պահին երկիրը համաձայնել է ընդունելու Հունաստանից ժամանած սոսկ 12 հոգու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում