Բրիտանացի պահպանողականները կորցնում են ժողովրդականությունը ընտրություններից առաջ. YouGov

Մեծ Բրիտանիայում պահպանողականների ժողովրդականությունը նվազում է, հունիսի 8-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո նրանք կարող են միայն 304 տեղ ստանալ խորհրդարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են YouGov ընկերության հերթական հարցման տվյալները, որոնք հրապարակվել են հունիսի 6-ին:

Դա նշանակում է, որ վարչապետ Թերեզա Մեյի կուսակցության օգտին կարող է քվեարկել ընտրողների միայն 42 տոկոսը: Խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար ձայների այդ թիվը բավարար չէ, անհրաժեշտ է, որ կուսակցությունը 326 տեղ ստանա 650-ից:

Պահպանողականները վերահսկում էին նախորդ գումարման խորհրդարանը. նրանք ունեին 330 տեղ: Հունիսի 2-ին YouGov-ի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ պահպանողականները կարող են խորհրդարանում 313 տեղ շահել: Հունիսի 3-ին Լոնդոնում ահաբեկչություն կատարվեց: Մանչեսթրի ահաբեկչական գործողությունից հետո անցկացված հարցումները նույնպես ցույց են տվել Մեծ Բրիտանիայում կառավարող քաղաքական կուսակցության աջակցման անկումը: Միեւնույն ժամանակ հարցումները ցույց են տալիս լեյբորիստների ժողովրդականության աճը. YouGov-ը հայտնում Է, որ նրանք կկարողանան ընտրություններում ստանալ ձայների 38 տոկոսը եւ շահել 266 տեղ:

Միացյալ Թագավորության խորհրդարանի արտահերթ համընդհանուր ընտրությունները հունիսի 8-ին կանցկացվեն պահպանողական կառավարության նախաձեռնությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում