ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ-ի հետ ՀՕՊ միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրի աշխատանքային հանդիպմանը

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչները հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կմասնակցեն «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման և կանոնակարգերի մշակման աշխատանքային հանդիպմանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում