Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է իշխանությունների պատվերով ձերբակալված ընդդիմադիր լրագրողի հայցը

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է նախորդ շաբաթ Թբիլիսիում առևանգված, ապա Բաքու տեղափոխվելուց հետո ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայցը:

Այս մասին հայտնում է ադբեջանական bastainfo-ն:

Փաստաբաններ Օսման Կազըմովը և Էլչին Սադըգովը, դիմելով Բաքվի վճռաբեկ դատարան, ցանկացել են Մուխտարլըի նկատմամբ սահմանված 3 ամիս նախնական կալանքի վերաբերյալ Սաբաելի շրջանի դատարանի մայիսի 31-ին կայացրած վճիռը բեկանել, սակայն հաջողության չեն կարողացել հասնել:

Բաքվի վճռաբեկ դատարանում հունիսի 6-ին տեղի ունեցած դատավարությանը մասնակցել է նաև Աֆղան Մուխտարլըն:

Մուխտարլըն դատավարության ժամանակ նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները շինծու են և, որ ինքը ձերբակալվել է ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել:

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվում են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ:

2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկների շարքում:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում: Այն զանգվածային լրատվամիջոցներըև լրագրողները որոնք քննադատում են պետական իշխանությանը, ենթարկվում են բռնության: Ադրբեջանական իշխանությունը լայնորեն հետապնդում է նաև տեղական լրատվական աշխարհին աջակցություն ցուցաբերող միջազգային հասարակական կազմակերպություններին:

Միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերում լրագրողներին, պարտադրված են լինում դադարեցնել իրենց աշխատանքներն Ադրբեջանում` խուսափելով ճնշումներից: Օրինակ, իշխանությունները նրանց մեղադրանք են ներկայացնում հարկերից խուսափելու համար, խուզարկություններ են սկսում վերջիններիս գրասենյակներում, սառեցնում են այդ կազմակերպությունների հաշվեհամարները և այլն:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում