Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 83 պատգամավոր: Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց:

Պատգամավորներն արտահերթ նիստի ընթացքում կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը:

Խորհրդարանն այնուհետև կքննարկի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստի ընթացքում պատգամավորները կքննարկեն նաև Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենքի նախագիծը:

Օրակարգի վերջին հարցով էլ Ազգային ժողովը կքննարկի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում