Սարկոզին Մակրոնի մասին. «Այդ ես եմ, բայց ավելի լավը»

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին: «Տարիքիս առաջանալու հետ ես համեստացա, Մակրոնն այդ ես եմ, բայց ավելի լավը», Սարկոզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:

«Այդ տղան աներեւակայելի է: Նա անբասիր Է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,– հավելել է Սարկոզին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդու հանդերձ, չէր պաշտպանում Մակրոնի ծրագիրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում