Արտակարգ իրավիճակ Թեհրանում

Իրանի խորհրդարանում արտակարգ իրավիճակը շարունակվում է. այս պահին զինյալները կրակում են անցորդների ուղղությամբ, գրում է panorama.am-ը:

Իրանական որոշ լրատվամիջոցներ (ոչ պաշտոնական) հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին՝ տեղեկացնում են, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը:

«ԻՐԱՆ» օրաթերթի փոխանցմամբ՝ պայթյուն է տեղի ունեցել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանի շրջակայքում. մի կին է իրեն պայթեցրել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան արտակարգ դեպք է գրանցվել Իրանի խորհրդարանում, անհայտ անձանց կողմից հրազենից արձակված կրակոցով Մեջլիսի անվտանգության աշխատակիցներ են վիրավորվել. Նրանցից մեկը զոհվել է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում