Սաուդյան Արաբիան 10 պայման Է առաջադրել Քաթարի հետ հարաբերությունների կարգավորման համար

Սաուդյան Արաբիան 10 պայման Է առաջադրել Քաթարին, որոնք Էմիրությունը պետք Է կատարի առաջիկա 24 ժամվա ընթացքում Էր Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այդ մասին, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրների:

Ըստ առկա տեղեկատվության՝ Սաուդյան Արաբիան այդ պայմանները փոխանցել Է Քուվեյթի Էմիրին, որը հունիսի 6-ին թագավորությա ղեկավարության հետ հանդիպում Է ունեցել Ջիդդա քաղաքում:

Դոհային առաջադրված պարտադիր պայմանների թվում են՝ Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, Քաթարից «Մուսուլման եղբայրներ» եւ ՀԱՄԱՍ իսլամիստական խմբավորումների բոլոր անդամների արտաքսումը, ինչպես նաեւ Քաթարի բանկերում նրանց հաշիվների սառեցումը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան պնդում Է Al Jazeera քաթարյան լրատվական հեռուստաալիքի քաղաքականության անհապաղ փոփոխումը եւ նրա ղեկավարութան փոխարինումը: Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները եւ Մավրիկիոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Հունիսի 6-ին նրանց միացել Է Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Քաթարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Քաթարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում