Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ զինված հակամարտությունից ողջ չի մնա ոչ ոք

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բացահայտ եւ ընդգրկուն զինված հակամարտությունից ողջ չի մնա ոչ ոք: Այս նախազգուշացմամբ հանդես Է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում: Երես առ երես ձեւաչափով Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցների այս շարքի հիման վրա Սթոունը նկարահանել Է չորսսերիանոց վավերագրական ֆիլմ, որն ԱՄՆ-ում Showtime հեռուստաալիքով կցուցադրվի հունիսի 12–15-ը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Ես կարծում եմ, որ ոչ մեկը ողջ չԷր մնա»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե նրա կարծիքով, ԱՄՆ-ին կհաջողվի արդյոք հաղթել, եթե Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ դիմակայությունն անցնի թեժ ռազմական փուլի: Բացի դրանից, Սթոունը հետաքրքրվել Է, թե ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը հույս տալիս Է արդյոք բարելավելու ռուս-ամերիկյան հարաբերությունները:

«Հույս միշտ Էլ կա»,- պատասխանել Է Պուտինը: Ֆիլմի՝ Էկրան բարձրանալուն նվիրված գովազդային տեսահոլովակը Showtime-ը հունիսի 6-ին զետեղել Է YouTube-ում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում