Կոալիցիայի օդուժը սիրիական բանակի դիրքերին հարված Է հասցրել Էթ Թանֆ տանող ճանապարհին

Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հունիսի 7-ին հայտնել Է Էշ Շախիմայի շրջանում Էթ Թանֆ սահմանամերձ քաղաք տանող խճուղում բանակային դիրքերից մեկի վրա ԱՄՆ-ի հովանու ներքո գործող կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման մասին: SANA գործակալության տարածած հայտարարության մեջ ասված Է, որ այդ գրոհի հետեւանքով սիրիացի զինծառայողների շարքերում կան զոհվածներ եւ վիրավորներ:

«Նոր ագրեսիան դարձել Է այդ կոալիցիայի կողմից ահաբեկչական ուժերի աջակցման եւս մեկ հավաստումն այն պահին, երբ սիրիական բանակը եւ նրա դաշնակիցներն ամեն օր հաջողությունների են հասնում «Իսլամական պետության» ահաբեկչական հրոսակախմբերին դիմակայելիս»,- ընդգծված Է փաստաթղթում:

Հունիսի 6-ին Inherent Resolve գործողության շտաբը, որն Իրաքում եւ Սիրիայում անցկացվում Է ԱՄՆ-ի գլխավորած երկրների խմբի կողմից, իր հայտարարության մեջ հաստատել Է, որ Սիրիայի կառավարամետ ուժերի ջոկատը վերստին ներթափանցել Է սահմանված ապաԷսկալացման գոտի եւ սպառնացել կոալիցիայի ուժերին եւ նրա գործընկերներին, որոնք գտնվում են Էթ Թանֆի ռազմակայանում: Մի քանի նախազգուշացումներից հետո կոալիցիայի ռազմաօդայիան ուժերը ոչնչացրել են երկու հրանոթ, հակաօդային պաշտպանության մեկ կայանք եւ շարքից հանել մեկ տանկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում