«Միսս ԱՊՀ»-ն հայուհի է

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը. «Գրան-պրի» մրցանակին արժանացել է Շուշան Երիցյանը։

Մրցույթին մասնակցել են 18-25 տարեկան 24 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում։ Նրանք մրցույթին մասնակցելու նպատակով Հայաստան էին ժամանել օրեր առաջ:

Մրցույթի ժյուրիի կազմում են եղել նաև «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» Գոհար Հարությունյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Ռուզան Ավետիքյանը, դերասան Հարություն Մովսիսյանը, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում