Հարցումը ցույց Է տվել, թե խորհրդարանում քանի տեղ կկարողանա ստանալ Թերեզա Մեյը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում կարող Է մեծամասնություն ստանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որն անցկացվել Է բրիտանացի միլիարդատեր եւ կառավարող Պահպանողական կուսակցության նախագահի նախկին տեղակալ Մայքլ Էշքրոֆթի պատվերով:
Նոր հարցման տվյալներով՝ կանխատեսումը ենթադրում Է, որ պահպանողականները կարող են 357 տեղ ստանալ 650 տեղանոց խորհրդարանում՝ ձեռք բերելով անհրաժեշտ 326 տեղը եւ դառնալով միակ կառավարող կուսակցությունը: Հունիսի 2-ին անցկացված հարցման համաձայն, կառավարող կուսակցությունը հավակնում Էր 355 տեղի:

Հետազոտության արդյունքները հիմնվում են ընտրությունների ազգային վիճակագրական մոդելի վրա, որը մշակվել Է YouGov-ի կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում