Աշունը կարող է բեկումնային պահ դառնալ Սիրիայի հակամարտության կարգավորման համար. դե Միստուրա

Առաջիկա աշունը կարող է հանգուցային հնարավորություն ընձեռել Սիրիայի հակամարտության կարգավորման համար՝ հաշվի առնելով այդ երկրում հրադադարի գոտիների վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան:

«Այս աշունը կարող է բեկումնային պահ դառնալ Սիրիայում քաղաքական կարգավորման համար: Կարեւոր է նշել այն փաստը, որ Աստանայում համաձայնություն է ձեռք բերվել հակամարտության մի քանի գոտիներում հրադադարի վերաբերյալ, եւ այն կնքած երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, կարող են ապահովել դրա կատարումը: Դա այն է, ինչը սիրիացիներն իրենք են պահանջում: Սակայն ոչ մի զինադադար հնարավոր չէ պահպանել առանց քաղաքական հորիզոնի, այսինքն՝ առանց Ժնեւում անցկացվող բանակցությունների»,– լրագրողներին հայտարարել է դե Միստուրան՝ ամփոփելով Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոյի հետ Հռոմում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում