ՀՀ դեսպանության խորհրդականն ընդունել է Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական հերթական օգնությունը

Լաթաքիայի «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան հունիսի 7-ին ժամանել է Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակի առաջին օդանավը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մարդասիրական օգնությունը, որն օդանավակայանում ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, բեռնատարներով կտեղափոխվի սիրիական չորս քաղաք՝ Դամասկոս, Հալեպ, Լաթաքիա և Քեսաբ, որտեղ կիրականացվի օգնության բաշխումը կարիքավոր ընտանիքներին:

Վերջին մեկ տարվա ընթացքում սա Հայաստանից Սիրիա ուղարկված երրորդ օգնությունն է: Այս անգամ Սիրիային հատկացվել է շուրջ 40 տոննա սնունդ և առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Օգնության տեղափոխումը Սիրիա իրականացվում է Ռուսաստանի կողմից տրամադրված ռազմատրանսպորտային օդանավերի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում