Գերմանիան տեղեկացրել է Թուրքիային, որ զինվորներին դուրս է բերում Ինջիրլիքից

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զանգահարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին և հայտնել, որ իրենց գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից Հորդանան տեղափոխելու մասին որոշում են ընդունել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Լեյենը հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Թուրքիային հյուրընկալության համար՝ նշելով, սակայն, որ իրենք ստիպված են եղել զինվորներին հետ քաշելու մասին որոշում կայացնել: Նախարարն Ըշըքին ասել է, որ տեղափոխման կազմակերպման համար ավելի ուշ կտեղեկացնեն թուրքական կողմին:

Գերմանիայի նախարարների խորհուրդը հունիսի 7-ին ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում