Իրանի ԱԳ նախարարը քննադատել է Թեհրանի ահաբեկչության մասին Սպիտակ տան հայտարարությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ:

«Սպիտակ տան հակասական հայտարարություններ, գումարած Սենատի պատժամիջոցներ. այն պահին, երբ իրանցի ժողովուրդը դիմակայում Է ահաբեկչությանը, որին օժանդակում են ԱՄՆ-ի կամակատարները: Իրանցիները մերժում են բարեկամության նման հավաստիացումներն ԱՄՆ-ից»,- գրել է Զարիֆը Twitter-ի իր Էջում:

Հունիսի 7-ին ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Իրանի բնակիչներին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ՝ ըստ որում նախազգուշացնելով, որ ահաբեկչության հովանավոր երկրներն իրենք կարող են թիրախ դառնալ ծայրահեղականների համար: Պետության ղեկավարի հայտարարության տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում