ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 83 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Հունիսի 7-ին պատգամավորները քննարկել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Պատգամավորները կշարունակեն քննարկել հունիսի 7-ի նիստում քնարկված, բայց անավարտ մնացած օրենսդրական նախաձեռնությունը «Պետաական գույքի 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագրի» մասին:

Պատգամավորները հունիսի 8-ի նիստում կքննարկեն նաև Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում