Պայթյուն Է որոտացել Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում

Պայթյուն Է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին հայտնել Է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը:

«Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն»,- գրել Է նա Facebook-ում:

Ընդսմին ոստիկանության խոսնակը հավելել Է, որ պատահարի հետեւանքով «ոչ ոք չի տուժել»:

Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել Է ժամը 00:05-ին: «Զննման ընթացքում պարզվել Է, որ անհայտ մեկը պայթուցիկ սարք Է նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածք»,- նշել են ոստիակնությունում: Այժմ տեղում աշխատում են հետաքննիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում