Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար

Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:

Նախօրյակին հայտնի է դարձել, որ Քաթարի իշխանությունները Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի եւ ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները: Ավելի վաղ շուկայի աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան դադարեցրել են շաքարի արտահանումը Քաթար: Գործակալության տվյալներով՝ Քաթարը խիստ կախված է այս երկրներից շաքարի մատակարարումներից, ընդամենը տարեկան 100 հազար տոննայից փոքր-ինչ պակաս շաքար է ներմուծվում:

Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ավելի ուշ նրանց միացել են Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը, Կոմորյան կղզիները: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Քաթարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Քաթարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում