Մակեդոնիայի վարչապետը պատրաստ է փոխել երկրի անվանումը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել է, թե պատրաստ է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում է Հունաստանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաեւին շնորհավորել էպաշտոնն ստանձնելու առթիվ եւ հավաստել է Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջը վեճում:

«Կա երկու ճանապարհ. կա՛մ լուծել խնդիը, կա՛մ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրացման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ է»,- հայտարարել է Զաեւը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել է, որ առաջիկա ամիսներին սպասում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջեւ կբացի» Հյուսիսատլանտյան դաշինքին «լիիրավ անդամակցության դռները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում