Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը հետաձգվել է հունիսի 20-ին

Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունիսի 12-ին, հետաձգվել է եւ հավանաբար կկայանա հունիսի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Այո՛, հանդիպումը հետաձգվում է, այն հավանաբար կկայանա հունիսի 20-ին»,- հունիսի 8-ին ասել է Բոգդանովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին: «Առանձին մանրամասներ ճշտելու, Աստանայի հանդիպման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը նախապատրաստելու մեծ աշխատանք է կատարվում»,-հավելել է փոխնախարարը:

«Ուստի մենք, հաշվի առնելով այն շփումները, որոնք անցկացրել ենք հուշագրի մյուս երկու երաշխավորների, այսինքն՝ Թուրքիայի եւ Իրանի հետ, եւ, բնականաբար, մեր ղազախստանցի գործընկերների հետ համաձայնեցմամբ, առաջարկել ենք (Սիրիային նվիրված) հանդիպումը հետաձգել հունիսի 20-ին»,-հայտնել է Բոգդանովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում