Սոմալիում 60-ից ավելի զինվորականներ են զոհվել ահաբեկիչների կողմից քաղաքի գրավման հետեւանքով

Սոմալիի հյուսիս – արեւմուտքում ավելի քան 60 զինվորականներ են սպանվել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքի գրավման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ ահաբեկիչները հայտարարել են, որ սպանել են 61 սոմալացի զինվորականների: Դրա հետ մեկտեղ երկրի իշխանությունները հարձակման զոհերի ստույգ թիվը չեն հայտնել: «Այս առավոտյան «Աշ Շաբաբը» հարձակվել Է Աֆ Ուրուր քաղաքի վրա: Այնտեղ քիչ զինվորականներ են եղել, ուստի ահաբեկիչները գրավել են քաղաքը: Դժվար Է իմանալ զոհերի քանակը, որովհետեւ կապն ընդհատվել Է»,- մեջբերում Է գործակալությունը տարածաշրջանի նահանգապետ Բարի Յուսուֆ Մոհամեդի խոսքը:

Սոմալիում գործում Է «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը, որը զինված պայքար Է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ եւ խոչընդոտում Է ՄԱԿ-ի հումանիտար գործունեությանը: ԱՄՆ-ը 2008 թվականին խմբավորումը ներառել Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, երկրի տարածքում դրա դեմ գործում են պատժամիջոցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում