ՌԴ նախարարների կաբինետը քննարկելու է տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացումը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հունիսի 8-ին կքննարկի տիեզերքի հետազոտման ու խաղաղ նպատակներով տիեզերական տարածության օգտագործման հարցերով Հայաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի վավերացումը:

«Իզվեստիա»-ն տեղեկացնում է, որ համաձայնագիրն ավելի վաղ` 2016 թվականին, ստորագրվել էր Երևանում: Փաստաթղթում ձևակերպված են տիեզերքի ոլորտում՝ մասնավորապես ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանության, տարբեր տեսակի տեղեկությունների փոխանակման և դրանց պաշտպանության հարցերով Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման հիմնական սկզբունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում