Պուտինը ՉԺՀ-ի նախագահի առաջիկա այցը Ռուսաստան տարվա իրադարձություն Է համարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի առաջիկա այցը Մոսկվա այս տարվա գլխավոր իրադարձությունն Է համարել երկու երկրների հարաբերություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այժմ պատրաստում ենք երկկողմ հարաբերությունների գլխավոր միջոցառումը՝ Ձեր այցը Ռուսաստան»,-հայտարարել Է նա չին ղեկավարի հետ Աստանայում կայացած հանդիպմանը:

Պուտինը նշել Է, որ բոլորովին վերջերս Մոսկվա Էր այցելել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ միասին զբաղվել Է Մոսկվա ՉԺՀ-ի նախագահի այցի նախապատրաստմամբ:

Պուտինը վստահություն Է հայտնել, որ այդ այցը «նշանակալի եւ մեծ իրադարձություն կդառնա երկկողմ հարաբերություններում»: Նա հավելել Է, թե կցանկանար այսօրվա հանդիպումն օգտագործել երկկողմ օրակարգի, ինչպես նաւե միջազգային խնդիրների քննարկման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում