Ադրբեջանում ձերբակալվել է «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիրը

Բաքվում ձերբակալվել է «Թոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրա եղբայր Սաբահադդին Մամեդովը նշել է, որ հունիսի 8-ին՝ ժամը 11:30-ին, Հիլալ Մամեդովին է այցելել թաղային ոստիկանը և նրան առաջարկել այցելել իր գրասենյակ՝ դատապարտվածների հետ պրոֆիլակտիկ աշխատանքի նպատակով:

Այնուհետև Հիլալ Մամեդովը զանգահարել է տուն և հասցրել տեղեկացնել, որ իրեն տանում են ոստիկանության բաժանմունք, որը տեղակայված է մետրոյի «Գյանջլիկ» կայարանի մոտակայքում: Այդ շրջանում է գտնվում նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում