Խրուշչովի թոռնուհին Մոսկվայում զոհվել է էլեկտրագնացքի անիվների տակ

Նիկիտա Խրուշչովի թոռնուհի Յուլյա Խրուշչովան զոհվել է՝ ընկնելով էլեկտրագնացքի տակ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

«Հունիսի 8-ի առավոտյան 77-ամյա Յուլյա Խրուշչովան զոհվել է «Միչուրինեց» կառամատույցում՝ ընկնելով էլեկտրագնացքի տակ»,– ասել է գործակալության զրուցակիցը:

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 10:35-ին, ճշտել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ տարեց կինը երկաթուղային ճանապարհն անցել է դրա համար չնախատեսված տեղում:

Յուլյա Խրուշչովան Լեոնիդ Խրուշչովի՝ ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդու դուստրն է: Այն բանից հետո, երբ Լեոնիդ Խրուշչովն անհայտ կորել է, Նիկիտա Խրուշչովը որդեգրել է թոռնուհուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում