ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈւՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Գրանցվել է 83 պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 4 հարցերը, որոնք առաջին ընթերցմամբ արդեն ընդունել են:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և հարակից նախագծերի փաթեթը, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի նախագիծը և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում