Մեյը մտադիր չէ հրաժարական տալ. BBC, Sky News

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարական տալ, չնայած այն բանին, որ նրա գլխավորած Պահպանողական կուսակցությունը հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ ընտրությունների արդյունքում կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են BBC եւ Sky News հեռուստաալիքները՝ հղում անելով աղբյուրների:

«Վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ: Նա աշխատում է ձեւավորել կառավարություն՝ հիմնված այն բանի վրա, որ պահպանողականները խոշորագույն կուսակցությունն են մնում ինչպես խորհրդարանում ունեցած տեղերի, այնպես էլ ստացած ձայների տեսանկյունից»,-Twitter-ում գրել է BBC-ի քաղաքական մեկնաբան Լորա Քյունսբերգը:

Ձայների հաշվարկը դեռեւս շարունակվում է, բայց թորիներն արդեն չեն կարողանա 650-տեղանոց Համայնքների պալատում ստանալ տեղերի կեսից ավելին: Մնում է ձայները հաշվել չորս ընտրատարածքներում: Ներկա պահին Պահպանողական կուսակցությունն ունի 315, Լեյբորիստական կուսակցությունը՝ 261 մանդատ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում