Դանակով զինված տղամարդը պատանդներ Է վերցրել Նյուքասլում

Դանակով զինված տղամարդը, ինչպես ենթադրվում Է, պատանդներ Է վերցրել Նյուքասլում: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում Է BBC-ին:

Ոստիկանների տվյալներով՝ պատանդ են պահվում քաղաքի աշխատանքի տեղավորման կենտրոնի մի քանի աշխատակիցներ:

Նախնական տեղեկատվության համաձայն, պատանդներից ոչ մեկը չի տուժել: Տղամարդը Քլիֆորդ-սթրիթում գտնվող կենտրոնի շենք Է մտել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 8-ին:

Այժմ ոստիկանությունը փորձում Է բանակցություներ վարել նրա հետ:

Փակված Է մետրոյի մերձակա կայարանը, պատահարի վայրի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի ուսանողներին տարհանել են:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում