Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանը հունիսի 8-ի երեկոյան կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին տեղեկացրեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:

«Գնդակոծել են երեկոյան 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերը խաղաղ է եղել»,- ասաց համայնքապետը:

Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր նախորդ դեպքի պարագայում այս անգամ եւս հանձնաժողովը կազմել եւ մարզպետարան է ներկայացրել հասցված վնասի չափը:

«Մինչ այսօր ինչքան վնաս եղել է, միշտ փոխհատուցվել է»,-նշեց Նարեկ Սահակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում