Ֆրանսիացի լրագրողը կարտաքսվի Թուրքիայից

Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:

Ակնկալվում է, որ Դեփարդոնն արդեն հունիսի 9-ի երեկոյան ժամերին կլինի Փարիզում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հորդորել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Դեփարդոնին:

Լրագրողը ձերբակալվել էր Հասանքեյֆում լուսանկարելիս, ապա շուրջ մեկ ամիս պահվել էր թուրքական մեկուսարանում՝ երկրից արտաքսվելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում