Սպիտակ տունը չի հաստատել Թրամփի ու Պուտինի հանդիպումը

Սպիտակ տունը չի հաստատել Թրամփի ու Պուտինի հանդիպումը

Համբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդից:

Մեկնաբանելով Bloomberg-ի կողմից տարածված տեղեկությունը՝ Սպիտակ տնից հայտնել են, որ այդ հաղորդագրությունը ճիշտ չէ: «Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը:

Bloomberg-ը հայտնել էր, թե Թրամփը մտադիր է հանդիպել Պուտինին Եվրոպա կատարելիք այցի շրջանակում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում