Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել

Թեհրանի ահաբեկչությունների գործով ութ մարդ է ձերբակալվել

Իրանի իրավապահ մարմինները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են ութ մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Ձերբակալվածները կասկածվում են Իրանի մայրաքաղաքում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Իրանի ոստիկանության ներկայացուցիչը, հաստատելով կասկածյալների ձերբակալության փաստը, նշել է, որ Իրանի քաղաքացիներն ակտիվորեն համագործակցում են իրավապահ մարմինների հետ ահաբեկիչների հայտնաբերման գործում:

Ավելի վաղ հաղորդվում էր Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության գործով Իրանում 41 մարդու ձերբակալման մասին:

Հունիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 43 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում