Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում

Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել ԵՄ անդամակցության հարցում

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կոչ է արել Թուրքիային ավելի հստակ լինել Եվրամիությանն անդամակցության հարցում իրենց մտադրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Յունկերը խոսել է գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայում շատերն են Եվրամիությանը կողմ, սակայն կառավարությունը այդքան էլ մեծ ցանկություն ցույց չի տալիս: «Տպավորությունն այնպիսին է, թե Թուրքիան ցանկանում է արգելակել անդամակցությունը ԵՄ-ին և դրա ողջ պատասխանատվությունը փորձում է նետել Բրյուսելի վրա»,- նշել է նա:

Յունկերը կարևորել է Թուրքիայի կողմից ԵՄ օրենքների նկատմամբ հարգանքի ցուցաբերումը՝ ընդգծելով, որ կառույցում այն մարդիկ են, ովքեր հավատում են ընդհանուր արժեքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում