Հայկական արտադրության որոշ գյուղմթերքներ մրցակցային չեն ներմուծվողի համեմատ

Հայկական արտադրության որոշ գյուղմթերքներ մրցակցային չեն ներմուծվողի համեմատ

Հայաստանի գյուղմթերքի շուկան ազատ է, սակայն դա չի նշանակում, որ Հայաստան պետք է մտնի ցանկացած ճանապարհներով ցանկացած որակի ապրանք: Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա կարծիքով` եթե ամեն ինչ օրենքի և մեր շուկայական հարաբերությունների սահմաններում են արվում, ապա խնդիրներ չկան:

«Մեր արտադրանքը ներմուծվող որոշ ապրանքների համեմատ մրցակցային չէ: Ցանկացած մթերքի համար կարող ենք լինել ավելի արդյունավետ: Պարզապես պետք է հասկանալ, թե որոնք են մեր թույլ կողմերը»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով գյուղմթերքի իրացման գործընթացներին, Առաքելյանը նշեց, որ կան աճեցման համար նախատեսված նոր տեխնոլոգիաների խնդիրներ: Նրա խոսքով` կառավարություն է ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որը թույլ կտա նվազեցնել ջրի ծախսը և բարձրացնել բերքատվության ծավալն ու որակը: «Սկսել ենք գյուղտեխնիկայի համար նախատեսված երկու ծրագրերը, որոնք նույնպես թույլ կտան բարձրացնել բերքի որակն ու քանակը: Կան նաև սերմերի որակների խնդիրներ և այլն: Արդյունքում վերամշակողը միևնույնն է կգնի այն, ինչ վաճառում են: Հավատացեք, շուկան կա, խնդիրն այդ ամենը կոնսոլիդացնելն է և ավելի մեծ ծավալով աճեցնել կարողանալը»,- ասաց Առաքելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում