Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում Է Մակրոնի կուսակցությունը

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում Է Մակրոնի կուսակցությունը

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում Է նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կենտրոնամետ կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարությունը բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո:

«Առաջ, հանրապետություն»-ը հավաքում Է ձայների 28,21 տոկոսը: Երկրորդ տեղում Է «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ 15,77 տոկոս արդյունքով: Մարին լե Պենի «Ազգային ճակատն» ստանում Է ձայների 13,2 տոկոսը: Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում Է ձայների 4,11 տոկոսը: Երկու կուսակցությունները միասին կարող են 390-430 տեղ ստանալ խորհրդարանում, գրում Է «Le Monde»-ը: Ընդամենը Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ունի 577 տեղ:

Ազգային ժողովի ընտրություններն ավանդաբար անցկացվում են երկու փուլով: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին, այդ օրը ընտրողները քվեարկում են այն ընտրատարածքներում, որտեղ առաջին փուլում ոչ ոք չի հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը: Երկրորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ Է հավաքել ձայների առնվազն 12,5 տոկոսը:

Ընտրություններին մասնակցոմւթյունը կազմել Է շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել Է, որ անցած ընտրությունների համեմատությամբ մասնակցությունն զգալիորեն նվազել Է, ինչը վկայում Է վստահության ճգնաժամի մասին երկրի քաղաքական կյանքում:

Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով, թեկնածուներն ընտրվում են միամանդատ ընտրատարածքներում: Ինչպես նշում Է BBC-ն, Մարին լե Պենը հավաքել Է անհրաժեշտ թվով ձայներ՝ իր ընտրատարածքում ապահովելով քաղաքացիների 46,02 տոկոսի աջակցությունը: Նրա մերձակա հետապնդողները հետ են մնում մի քանի անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում