ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն Ադրբեջանում են

ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներն Ադրբեջանում են

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շենակը և Սազար Ֆլորինա Պրեդան եռօրյա այցով Ադրբեջանում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Համազեկուցողները հանդիպելու են Ադրբեջանի նախագահի, մեջլիսի խոսնակի, արդարադատության նախարարի, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, գլխավոր դատախազի, Գերագույն դատարանի նախագահի, պետական անվտանգության ծառայության ղեկավարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Բացի այդ, Շենակը և Պրեդան կհանդիպեն նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախկին բանտարկյալների և ներկայում ճաղերի հետևում գտնվող մարդկանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում