Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

Ադրբեջանում հունիսի 12-ի առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում ժայթքել է «Կեյրակի» կոչվող հրաբուխը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին APA գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը: Ժայթքումը շարունակվել է շուրջ 15 րոպե, որի արդյունքում թունավոր գազերը տարածվել են դեպի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան շրջանները՝ ընդգրկելով շուրջ 3,5 հեկտար տարածք:

Հրաբուխը գտնվում է Բաքվից 12 կմ հեռավորության վրա: Հարակից բնակավայրերը չեն վնասվել: Վերոնշյալ հրաբխի շրջակայքում կան նաև այլ քնած հրաբուխներ, որոնց ժայթքման հավանականությունը ևս մեծ է: Ներկայումս համապատասխան մարմինների կողմից ժայթքման արդյունքներն ուսումնասիրվում և անց են կացվում դիտորդական աշխատանքներ:

Մինչ այժմ, հրաբուխը ժայթքել էր 18 անգամ, իսկ վերջինը գրանցվել էր 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում