Ուկրաինայում Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի այլընտրանք են առաջարկել

Ուկրաինայում Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի այլընտրանք են առաջարկել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինն առաջարկել Է ստեղծել Էլեկտրոնային հարթակ, որի շրջանակներում ՌԴ-ի քաղաքացիները պարտավոր են նախօրոք տեղեկացնել Ուկրաինա այցելելու մտադրության մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ Է ստեղծել համապատասխան հարթակ եւ վերահսկել ժամանումը, այնպես, որ դա բացարձակ անվերահսկելի չլինի»,– ասել Է Կլիմկինը «1+1» հեռուստաալիքի եթերում:

ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ եթե նման հարթակի ստեղծման քաղաքական որոշում ընդունվի, մի քանի ամիս կպահանջվի դրա մշակման եւ թեստավորման համար: «Մեր նպատակը պետք Է պարզ լինի. փակել սահմանը, բայց այնպես, որ դա լինի ոչ թե քաղաքական կոչ, այլ որ սահմանը լինի փակ, եւ որ դա չվնասի ուկրաինացիներին»,– հավելել Է դիվանագետը:

Գերագույն ռադայում նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» խմբակցությունն ավելի վաղ հանդես Է եկել ՌԴ-ի հետ այցագրային ռեժիմ սահմանելու նախաձեռնությամբ եւ պահանջել Է այդ առաջարկությունը քննարկել խորհրդարանում: Իր հերթին Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբին հայտնել Է, որ հաջորդ լիագումար շաբաթ (հունիսի 20-ից) Ռադան կարող Է քննարկել համապատասխան դիմումը արտաքին գործերի նախարարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում