AM | RU
USD
EUR
RUB

Մերձավոր Արևելքում իրադրությունը գնալով վտանգավոր է դառնում. Ռուբեն Սաֆրաստյան

Մերձավոր Արևելքում իրադրությունը գնալով ավելի սրվում ու վտանգավոր է դառնում: Ականատես ենք լինում աշխարհաքաղաքական առումով մի բարդ գործընթացի` Քրդական պետության առաջացման: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

«Ինչպես գիտեք, հայտարարվել է, որ սեպտեմբերին պետք է Իրաքի հյուսիսում` Քրդստանի տարածքում, տեղի ունենա հանրաքվե: Իհարկե, դա կարող է նաև տեղի չունենալ, սակայն այստեղ կարևորն այն է, որ Քրդական պետության ստեղծման գործընթացը գնում է: Մոտ ապագայում Մերձավոր Արևելքում կստեղծվի նոր պետություն, իսկ այս գործընթացն առանց բախումների չի կարող լինել»,-ասաց թուրքագետը: Նրա խոսքով, սա մի իրադրություն է, որի վրա սևեռված է աշխարհի բոլոր ուժային կենտրոնների ուշադրությունը:

Եթե նույնիսկ հաշվի առնվի Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև սրացումը, Մերձավոր Արևելքում մի շարք պետությունների քայքայվածությունը, քաղաքացիական պատերազմը, միևնույն է, նույնիսկ այս վիճակում, ըստ թուրքագետի, կարևորը Քրդական պետության ստեղծումն է:

«Մերձավոր Արևելքում խաչվում են աշխարհի ուժային կենտրոնների շահերը, այս պայմաններում նոր պետության ի հայ գալը բերում է շատ խնդիրներ, կապված՝ հենց այդ շահերի բախման հետ: Ի վերջո, Քրդական պետությունը չի լինելու փոքր, այն լինելու է հարուստ պետություն՝ ունենալով բնական պաշարներ, այդ թվում էներգակիրներ: Այս պետության առաջացումն իր հետ բերելու է Թուրքիայի համապատասխան գործողությունների: Անկարան կանգնելու է երկընտրանքի առջև. թույլ տալ, որ այդ գործընթացը շարունակվի՞, թե փորձել խոչընդոտել: Թուրքիայի որոշումից կախված կլինի այդ երկրի ապագան»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը նկատեց, որ Իրաքի հյուսիսային հատվածում Քրդական պետության ստեղծումը կարող են կլանել նաև Թուրքիայի քրդերին: Քրդական պետության ստեղծման համատեքստում Հայաստանի համար կարող են լինել և վտանգներ, և հնարավորություններ` կապված տարածքների վերաձևումների հետ:

«Քրդական պետության առաջացում՝ նշանակում է, փոխվում են սահմանները, իսկ դա նշանակում է, որ նոր ստեղծվող իրավիճակում քննարկումների հիմք պետք է լինի Սևրի պայմանագիրը: Մենք պետք է պատրաստ լինենք, որովհետև այս գործընթացները նաև մեր պատմական տարածքներին են վերաբերում: Պետք է այնպես անենք, որ Սևրի պայմանագիրը դառնա ներկայիս քաղաքականության օրակարգային հարց»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Լրահոս
Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը հաջորդիվ Շիրակն է 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan