ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

ՆԱՏՕ-ի համար մտահոգիչ չէ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին

ՆԱՏՕ-ի համար բոլորովին մտահոգիչ չէ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Հունիսի 12-ին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: «Մենք հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը: Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր ՆԱՏՕ-ի համար»,- ընդգծեց Ապատուրայը:

Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն շարունակում է համագործակցել Հայաստանի հետ բոլոր հնարավոր ուղղություններով: «Շարունակելու ենք Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի»,- եզրափակեց Ջեյմս Ապատուրայը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում